Քալիֆորնիայի դատարանը պարտավորեցրել է Power Ventures ընկերությանը 3 մլն դոլարի չափով տուգանք վճարել Facebook սոցկայքում սպամ տարածելու համար:  Ընկերությունը մեղավոր է ճանաչվել օգտագործողների հաշիվներն ապօրինաբար հասանելի դարձնելու, հեղինակային իրավունքները խախտելու եւ Facebook-ի կանոնները խախտելու մեջ:

Facebook եւ Power Ventures միջեւ դատական գործընթացը շարունակվում է 2008թ: 2012-ին սոցկայքը շահել էր գործը, սակայն տուգանքի վերջնական չափը հաստատվել է միայն այժմ՝ Power Ventures-ի ղեկավարության բոլոր բողոքները դիտարկելուց հետո, հաղորդում է «Lenta.Ru»-ն: