Իրանը անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրություն է սկսել, որոնք ստեղծվել են գրավված ամերիկյան սարքերի հիման վրա: Այս մասին այսօր հաղորդել է իրանական Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահակային կորպուսը:
Իրանական ԱԹՍ-ները կոչվում են Shahed, ինչը թարգմանաբար նշանակում է «ականատես»: Այն կարող է ութ ռումբ կրել կամ մի քանի Sadid հրթիռ: Թռիչքի հեռավորությունը կազմում է 1,7 հազար կիլոմետր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի իշխանությունները քանիցս հայտարարել էին, որ գրավել են ամերիկյան ԱԹՍ-ներ: Մասնավորապես, իրանցի զինծառայողների ձեռքում է հայտնվել ScanEagle տեսակի սարքը:





























