Սեպտեմբերի 27-ին, երեկոյան ժամը 19:00-ին մեկնարկեց բացօթյա պարերի ուսուցանման «Մեր պարերը և մենք» միջոցառումը, որն ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը Գաֆէսճյան արվեստի կետրոնում կազմակերպում է «Կարին» ավանդական երգի-պարի խումբը (ֆոտոռեպորտաժ):

Սա այս տարվա վերջին բացօթյա դասընթացն էր Կասկադ համալիրում: Մինչև մյուս ամառ ցանկացողները ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը կարող են Յարխուշտա, Մշո Խըռ, Քոչարի, Ծաղկաձոր, Յուտկի և հայ ազգագրական այլ պարեր սովորել Նարեկացի արվեստի միությունում:

Երկու ժամ Կասկադում հնչել է ավանդական զուռնա-դհոլը: Շուրջպարին միացել են նաև սփյուռքահայ և օտարերկրացի զբոսաշրջիկները:

Գագիկ Գինոսյանն իր «Կարին» խմբի հետ Իշխանաց պար նվիրեց Սոս Սարգսյանի հիշատակին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am