Սուդանում իշխանությունները արգելել են ինտերնետը, ինչպես նաեւ Sky News-ի եւ լրատվական «Ալ Արաբիա» հեռուստաալիքի հեռարձակումը: Նման միջոցառումները կապված են հակակառավարական ելույթների աճի հետ: Խարթումում եւ մյուս խոշոր քաղաքներում մեկ շաբաթ շարունակ ոստիկանության հետ արյունահեղ բախումներ են տեղի ունենում:
Նախօրեին հակակառավարական միտինգը վերաճել է իրավապահ մարմինների հետ բախումների: Խարթումի բնակիչները պահանջում են նախագահ Օմար Ալ-Բաշիրի հրաժարականը:
Ցուցարարները հրդեհում էին մեքենաները եւ ներխուժում մզկիթներ: Ամբոխին հանդարտեցնելու համար ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ օգտագործել: Իրավապաշտպանները հավաստիացնում են, որ օրինապահ մարմինները օգտագործել են մարտական փամփուշտներ: Նրանց տվյալներում փողոցային բախումների արդյունքում նվազագույնը 50 մարդ է զոհվել, հաղորդում է Lifenews.ru-ը:
Հուզումների անմիջական առիթ է ծառայել վառելիքի գների բարձրացումը: Ցուցարարների կարգախոսները անմիջապես փոխվել են հակակառավարական կոչերի: Բնակիչները Ալ-Բաշիրին մեղադրում են կոռուպցիայի մեջ: Առաջնորդը երկիրը կառավարում է 1989թ.-ից: Միջազգային դատարանը նրա դեմ ցեղասպանություն գործելու մեղադրանք է ներկայացրել:
Սուդանի իշխանությունները Խարթումում զենիթակիր սարքավորումներ են տեղակայել: Նման զենք զինվորականները կիրառել են միայն Դարֆուրում, որտեղ չեն մարում կրոնա-էթնիկական բախումները: Այսօր Խարտումի փողոցները հսկում են ավելի քան հարյուր զինվորներ:





























