Նոր Նորքի բնակիչ, 26-ամյա Գարիկ Եղիկյանը սեպտեմբերի 24-ին  բերման է ենթարկվել ոստիկանություն խարդախություն կատարելու կասկածանքով:

Նա տաքսու վարորդ է, եւ մարդկանց վստահությունը չարաշահելու եղանակով խաբեությամբ նրանց անձնագրերով տարբեր խանութներից վերցրել է թանկարժեք բջջային հեռախոսներ, համակարգիչ, Ipad-ներ՝ այդպիսով մի շարք անձանց պատճառելով խոշոր չափի նյութական վնաս: Բավական է նշել, որ մեկ բնակչի նա հասցրել է 1 միլիոնի 260 հազար դրամի վնաս: Այդ անձի միջոցով նա ծանոթացել էր նաեւ այլ քաղաքացիների հետ, որոնց անունով նույնպես տարբեր իրեր էր գնել, սակայն այդպես էլ չէր վճարել:

Խաբեության զոհ դարձած քաղաքացիները պատմում են, թե ինչպես են ծանոթացել տաքսու վարորդի հետ: Իսկ Գարիկ Եղիկյանը խոստովանել է կատարվածը, ոստիկանները կասկածներ ունեն, որ նրա գործունեությունից այլ տուժողներ եւս կան, ովքեր կարող են դիմել ոստիկանություն:

Մանրամասները՝ տեսանյութում: