Գիտնականները, ովքեր ուսումնասիրում են շատակերության, ճարպակալության,  անորեքսիայի ու բուլիմիայի դեպքերը, պարզել են, թե ինչն է մեզ ստիպում ուտել, անգամ եթե մենք քաղցած չենք: Պարզվում է, սննդակարգի խանգարումների բանալին թաքնված է ուղեղում:

Հետազոտողները պարզել են, որ եթե մկան ուղեղի մի մասը խթանում են, կենդանին սկսում է շատ ուժեղ քաղց զգալ, նույնիսկ եթե նրա օրգանիզմն, ըստ էության, ուտելիքի կարիք չունի: Եվ եթե անջատում են  տվյալ նեյրոնները, մուկն ամբողջությամբ կորցնում է որեւէ հետաքրքրություն ուտելիքի հանդեպ, անկախ նրանից, թե որքան քաղցած է, հայտնում է Ամերիկայի լուրեր պորտալը: