Ռուս գիտնականները արձանագրել են ասուպի թռիչքը, որը Չելյաբինսկի ասուպի մեծությունն ուներ: Երկնային մարմինը Լուսնի ուղեծրից դուրս հայտնաբերվել է սեպտեմբերի 28-ին , այն շարժվում էր դեպի Երկրի եւ բավական մոտ էր մեր մոլորակին՝  մոտ 11 հազար կմ հեռավորության վրա, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել է Մոսկվայի պետական համալսարանի Աստղագիտություն բաժնի պրոֆեսոր Վլադիմիր Լիպունովը:

Պրոֆեսորի խոսքով՝ ասուպը մեծությամբ նման էր Չելյաբինսկի երկնաքարին:Երկրին մոտեցող ասուպին հայտնաբերել հաջողվել է ՄՊՀ կողմից  ստեղծված ռոբոտացված «Մաստեր» համակարգի շնորհիվ: Համակարգը նախատեսված է երկրային մարմինների ոլորտում հիմնական հետազոտությունների համար, սակայն կարող է հայտնաբերել օբյեկտների, ինչպես օրինակ Չելյաբինսկի ասուպը: Գիտնականը կարծում է, որ անհրաժեշտ է ստեղծել Երկրին սպառնացող վտանգի հայտնաբերման համար երկնային մարմինների համառուսաստանյան վերահսկման համակարգ: «Չելյաբինսկ ասուպ ընկավ ինչ - որ ճահճում, առանց քաղաքին հարվածելու: Իսկ պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե այն ընկներ ատոմակայանի վրա», - ասել է Լիպունովը: