Apple եւ Google ընկերությունները շրջանցել են Coca-Cola-ին՝ աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշում: Նախորդ տարվա առաջատարն այս տարի հայտնվել է վարկանիշի միայն երրորդ հորիզոնականում: Վարկանիշը կազմել է Interbrand քոնսալթինգային ընկերությունը:

Apple բրենդի արժեքը կազմել է 98.315 մլրդ դոլար, ինչը 28 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Երկրորդ հորիզոնականում գտնվող Google-ի բրենդի արժեքը 93.291 մլրդ է, որը 34 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Ընդ որում, Coca-Cola-ի բրենդը վերջին տաս տարիների ընթացքում առաջին անգամ է զիջում առաջատարի դիրքը: Google-ը՝ հակառակը, նախկինում երբեք նման բարձր հորիզոնականում չի հայտնվել: Այս մասին հաղորդում է Digit.ru-ն:

ՌԲԿ-ի տվյալներով՝ աշխարհի ամենաթանկ բրենդերի հնգյակում են նաեւ IBM ($78 մլրդ 808 մլն, +4%) եւ Microsoft ($59 մլրդ 546 մլն, +3%): Նրանց հետեւում են General Electric ($46 մլրդ 947 մլն, +7%), McDonald's ($41 մլրդ 992 մլն, +5%), Samsung ($39 մլրդ 610 մլն, +20%), Intel ($37 մլրդ 257 մլն, -5%) եւ Toyota ($35 մլրդ 346 մլն, +17%).