Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Լիտվայում անցկացվում է կոնֆերանս՝ կապված նորարարության, հայտնագործությունների, հետազոտությունների ոլորտում ԵՄ եւ Արեւելյան գործընկերության միջեւ համագործակցությունը ավելացնելու հետ:

Կոնֆերանսին մասնակցում է գիտության, ներարարությունների, հետազոտությունների հարցերով ԵՄ հանձնակատար Մայրե Գոգհեգան-Քուիննը, Արեւելյան գործընկերության մասնակից երկրների ներկայացուցիչենրը:

Կոնֆերանսը կբացի Լիտվայի կրթության նախարար Դայնյուս Պավալկիսը, ասվում է ԵՄ-ում Լիտվայի նախագահության կայքում տարածված հաղորդագրությունում:

Մասնակիցները կքննարկեն հարցեր, որոնք կապված են նորարարությունների, հայտնագործությունների, հետազոտությունների ոլորտում ԵՄ ընթացիկ քաղաքականության, Արեւելյան գործընկերության ուղղվածության, «Horizon 2020» հետազոտական ծրագրի հետ: ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ տեղի կունենա նաեւ առաջնային փորձի փոխանակում: