2013թ հոկտեմբերի 2-3 ԱՊՀ մասնակից-պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի շտաբում՝ Սանկտ Պետերբուրգի Տավրիչեսկի պալատում կկայանա փորձագետների խորհրդակցական ժողով՝ կապված խաղաղ նպատակներով տիեզերական տարածքն օգտագործելու եւ հետազոտելու ԱՊՀ Կոնվենցիայի նախագծի նախապատրաստման հետ: Այս մասին NEWS.am-ին հաղորդել են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի մամուլի ծառայությունում: Ժողովին հրավիրված են Համագործակցության երկրների ազգային աէրոտիեզերական գործակալությունների, գիտությունների ակադեմիայի, առաջատար գիտահետազոտական ինստիտուտների եւ Տիեզերական արդյունաբերության կոնստրուկտորային բյուրոյի ներկայացուցիչներ:
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի փորձագետները կդիտարկեն մի շարք խնդիրներ, որոնք կապված են Կոնվենցիայի նախապատրաստության հետ:
Հիշեցնենք, որ 2012-ի նոյեմբերի 23-ին Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վերհաժողովի շտաբում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ 38-րդ ընդլայնված նիստը: Վեհաժողովի ժամանակ գլխավոր հարցը եղել է «ԱՊՀ մասնակից-պետությունների կողմից խաղաղ նպատակներով տիեզերական տարածության համատեղ օգտագործման հարցում համագործակցության ընդլայնումը»:
Ժողովին Հայաստանը կներկայացնի «Արմկոսմոս» ՓԲԸ տնօրեն Ալբերտ Գասպարյանը:





























