Գերմանիայի կառավարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիների չօգտագործել Firefox բրաուզերը, քանի որ այն լուրջ խոցելի տեղ ունի։ Лента.ru-ի հաղորմամբ, Secunia ընկերության փորձագետները բրաուզերում հայտնաբերել են ծրագրային սխալ, որը հնարավորություն է տալիս հաքերներին օգտագործողների համակարգչում վնասաբեր կոդեր մուտքագրել, եթե նրանք մտել են վարակված կայք։ Սխալը ուղղել են Firefox 3.6.2 տարբերակում, որը պետք է շրջանառություն դրվեր մարտի 30-ից, սակայն կազմակերպության ներկայացուցիչները տարբերակը շրջանառության են հանել ավելի վաղ՝ մարտի 23-ից։

Հիշեցնենք, որ Firefox միակ բրազուերը չի, որը Գերմանիայի իշխանությունները արգելել են։ Հունվարին տեղեկատվական անվտանգության դաշնային ծառայությունը նմանատիպ հայտարարություն էր կատարել նաեւ Internet Explorer բրաուզերի վերաբերյալ։ Մի քանի որ անց, իրենց կառավարության կողմից նման խորհուրդ են ստացել նաեւ ֆրանսիացիները։