Այժմ Ստեփանակերտում շինարարություն է կատարվում, Ստեփանակերտի օդանավակայանը վերակառուցվում եւ ընդլայնվում է: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի ավիացիոն ոլորտին քաջածանոթ մի փորձագետ` ավելացնելով, որ օդանավականի ընդլայնումը շատ կարեւոր քայլ է, քանի որ պատերազմից ի վեր Ստեփանակերտի օդանավակայանից քաղաքացիական չվերթներ չեն կատարվել: Վերակառուցման արդյունքում օդանավակայանը կընդլայնի իր թողունակությունը եւ չվերթների ընդունման հնարավորությունները, որոնք այսօր այդքան էլ մեծ չեն:
«Օդանավակայանի ընդլայնման գործընթացը միանշանակ դրական միտում է, եւ կարող է նպաստել Հայաստանում փոքր ավիացիայի, բազմատեսակ ավիացիոն սպորտի եւ ավիացիոն զբոսաշրջության զարգացմանը»,- ասաց փորձագետը` ավելացանելով, որ օդակավակայանը կարող է շատ օգտակար լինել նաեւ հնարավոր մարտական գործողությունների վերսկսման դեպքում` Արցախի հետ կապ հաստատելու համար:
«Արցախյան գոյամարտի փորձը ցույց է տվել, որ մեզ համար կենսական նշանակություն ուներ եւ ունի Ստեփանակերտի օդանավակայանը, իսկ վերակառուցելով կամ ընդլայնելով դրա հնարավորությունները՝ մենք լուրջ գործ կատարած կլինենք»,- ասաց փորձագետը։
Նրա խոսքով` Ստեփանակերտի օդանավակայանի վերակառուցման դեպքում այն կկարողանա սպասարկել ոչ միայն ռազմական չվերթներ, այլեւ մինչեւ տարեվերջ կարող են սկսվել Երեւան-Ստեփանակերտ քաղաքացիական չվերթները:
Լուսանկար՝ Անահիտ Դանիելյան



























