Կորեական գիտատեխնիկական KAIST ինստիտուտի բիոտեխնոլոգները ստացել են գենետիկորեն մոդիֆիկացված մանրէներ, որոնք կարող են բենզին սինթեզել: Գիտնականներին հաջողվել է ստիպել աղիքային ցուպիկին փոքր քանակությամբ ալկանների խառնուրդ սինթեզել, որն իր բաղադրությամբ մոտ է ամվտոմեքենաների վառելիքին: Մանրամասները ներկայացվել են Nature ամսագրում:

Լաբորատոր պայմաններում տասը գրամ գլյուկոզա եւ երեք գրամ խմորիչից բաղկացած մեկ լիտր ծավալով խառնուրդից ստավցել է 0.580 գրամ ածխաջրածին: Որպեսզի մանրէները սինթեզեն իրենց համար ոչ սովորական միացություններ, գիտնականները դրանց գեների մեջ ընդգրկել են գեների երկու կոդավորված ֆերմենտ: Առաջինը ճարպաթթուները վերածում էր ալդեգիդների, իսկ մյուսն ապահովում էր ալդեգիդների փոխակերպումը ալկանների, հաղորդում է «Lenta.ru»-ն: