Facebook սոցկայքը թարմացրել է Graph Search իր ներքին «սոցիալական որոնման» աշխատանքի մեխանիզմը: Այժմ որոնողական համակարգը հաշվի է առնելու օգտագործողների հրապարակած փոսթերը, ստատուսները, մեկնաբանությունները եւ նկարների մակագրությունները:
Facebook-ի ներկայացուցիչների խոսքով՝ Graph Search որոնման նոր հնարավորությունները թույլ կտան սոցցանցում գտնել փոսթերը՝ կախված դրանց հրապարակման ժամից եւ վայրից: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Graph Search «սոցիալական որոնումն» առաջին անգամ ներկայացվել է այս տարվա հունվարին: Դրա միջոցով հնարավոր է ցանցում գտնել նկարներ, իրադարձություններ, ինչպես նաեւ տեղեկություններ ստանալա ընկերների կողմից ունկնդրած երաժշտության մասին:





























