«Յուքոմը» հաստատվել է որպես նախաորակավորված ընկերություն՝ 801-811 ՄՀց եւ 842-852 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով կազմակերպված մրցույթում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Նշենք, որ այս հաճախականություններն օգտագործվում են չորրորդ սերնդի 4G/LTE (Long Term Evolution) հեռահաղորդակցային ցանց կառուցելու համար։ Այսպիսով՝ «Յուքոմը» կարող է դառնալ երկրորդ ընկերությունը Հայաստանում, որը կզբաղվի 4G ցանցի կառուցմամբ: «Ղ-Տելեկոմն» այդպիսի ցանց շահագործում է 2011 թվականից:
«Յուքոմը» միակ ընկերությունն է, որը հայտ է ներկայացրել ՀԾԿՀ հայտարարած մրցույթին մասնակցելու համար:





























