Սեպտեմբերի 30-ի գիշերը արեւը հսկայական պլազմայի հոսք է արձակել, որը Երկիր կհասնի արդեն վաղը՝ հոկտեմբերի 2-ին, ինչը հսկայական մագնիական փոթորիկ առաջ կբերի:

Ինչպես պատմել է Մագնետիզմի, իոնոսֆերայի եւ ռադիոալիքների տարածման ինստիտուտի Տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի տնօրեն Սերգեյ Գայդաշը, արեւային սկավառակի կեսի չափով հսկայական պլազմայի պոկվելը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը:

«Հսկայական որդի նմանվող այդ հսկայական «քուղը» պարունակում է մի քանի հարյուր մլն տոննա արեւային նյութ: Այն կտրել է միջմոլորակային տարածքը եւ կարող է հարվածել Երկրին»,-ընդգծել է Գայդաշը, հաղորդում է Russia Today-ը: