Apple iOS 7 պլանշետների նոր ծրագրային թարմացումը սրտխառնոց, գլխացավ ու գլխապտույտ է առաջացնում, հաղորդում է ExtremeTech-ը:
Այդ մասին հայտնի է դարձել iPhone-ի եւ iPad-ի նոր օպերացիոն համակարգի օգտատերերի իրական արձագանքներից: «iOS 7-ի շարժական անիմացիաները ինձ մոտ սրտխառնոց ու գլխացավ են առաջացնում: Նման զգացողություններ ես ունենում եմ այն ժամանակ, երբ փորձում եմ մեքենայում ինչ-որ բան կարդալ»,- պատմել է Apple-ի դժգոհ օգտագործողներից մեկը, հաղորդում է «Gazet.ru»-ն:
Պարբերականը նշում է, որ հեռախոսրի մեջ կարելի է ապաակտիվացնել պարալաքսի ազդեցությունը, սակայն չի կարելի փոխել ծավալի ու ծրագրերի հաջորդականության ազդեցությունը:





























