Micrisoft –ի հիմնադիր Բիլ Գեյթսին ցանկանում են հեռացնել ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից: Ըստ ներդրողների` Գեյթսի պատճառով Microsoft-ը չի կարողանում զարգացման նոր մարտավարություն որդեգրել:
Նրանք նաեւ կարծում են, որ Գեյթսի հեռանալը թույլ կտա վերջերս ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից իր հրաժարականի մասին հայտարարած Սթիվ Բալմերին տրամադրել ավելի մեծ լիազորություններ` Microsoft-ում անհրաժեշտ փոփոխություններն իրականացնեու համար:
Ընկերությունում այս տեղեկությունը մեկնաբանելուց հրաժարվել են: Այնտեղ Բալմերին փոխարինող են փնտրում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով Reuters-ը:
Բիլ Գեյթսը ծնվել է իրավաբանի ընտանիքում եւ Հարվարդ ընդունվել՝փաստաբան կամ մասնագետ մաթեմատիկոս դառնալու համար, սակայն դպրոցում հայտնված համակարգիչը փոխել է ամեն ինչ:
Ծրագրավորման իր առաջին հմտությունները Գեյթսը կիրառել է համակարգչային խաղերի համար եւ ստեղծել է նաեւ էլեկտրոնային դասացուցակ, որն իրեն դասերի էր նստեցնում բացառապես աղջիկների հետ: 1976թ. Գեյթսը ստեղծել է համակարգչային գիգանտը, իսկ 1985թ. շուկայում է հայտնվել Windows-ի առաջին տարբերակը: Դրանից մեկ տարի անց Գեյթսը միլիարդատեր է դարձել:





























