Curiosity մարսագնացը չի դադարեցրել իր աշխատանքը` ԱՄՆ-ի չհաստատված բյուջեի պատճառով: Լրատվամիջոցներում նախկինում հայտնված տեղեկությունը հերքել է  NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի ներկայացուցիչ Ջեյն Պլատը: 

Մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ մարսագնացը կառավարության աշխատանքի  ժամանակավորապես դադարեցման ընթացքում «քնի» ռեժիմում կմնա եւ աշխատանքներ չի կատարի Մարսում:

NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի ներկայացուցիչ Ջեյն Պլատը պատմել է, որ իր գործընկերները շարունակում են աշխատանքը: Լաբորատորիայի սեփականատերն է Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, հայտնում է  NEWSru.com-ը:

Հիշեցնենք, որ չհաստատված բյուջեի պատճառով ԱՄՆ-ի պետհամակարգի ֆինանսավորումը 17 տարվա մեջ առաջին անգամ դադարեցվել է: Պետհաստատոթյունները դադարեցրել էին աշխատանքը հոկտեմբերի 1-ի գիշերը:

Փակ հաստատությունների շարքում է NASA-ն, որը հոկտեմբերի 2-ին նշում է իր 55-ամյակը:

NASA-ի կայքը նույնպես չի գործում: