Ապագայում «Ռոստելեկոմը» չի բացառում Հայաստանի բջջային շուկայում աշխատելու հնարավորությոնը: Այս մասին այսօր հայտարարել է «GNC-ALFA» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամզյանը: Ընկերությունն առայժմ իր առաջ նման նպատակ չիդնում եւ կենտրոնանում է օպտիկամանրաթելային ցանցի զարգացման վրա: «Ռուսաստանում «Ռոստելեկոմը» խոշոր բաժանորդային բազա ունի՝ 13,5 , սակայն Հայաստանում առայժմ նման ծրագրեր չկան: Թեեւ ապագայում ոչինչ չենք բացառում»,-ասել է Ֆարամզյանը: «GNC-ALFA» ՓԲԸ-ն Հայաստանում հիմնադրվել է 2007-ին: 2012-ի դեկտեմբերից տարբեր հեռուստահաղորդակցական ծառայություններ է մառտուցում՝ «Ռոստելեկոմ» բրենդի ներքո: Նշենք, որ ընկերության ընդլայնման ծրագրերի մասին վերջերս հայտարարել էր «Ռոստելեկոմի» նախագահ Սերգեյ Կալուգինը:
«Ռոստելեկոմի» ներկայացուցիչ. Ապագայում չենք բացառում Հայաստանի բջջային շուկայում

Հասանելի է
русскийՏեղադրություն




























