Ամերիկյան Scout ռոբոտ-մոտորանավակը, որը մեկնարկել է Ռոդ-Այլենդից դեպի Իսպանիա, ինքնուրույն լողալով անցել է 1300 մղոն: Նախագծի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ ներկայումս մոտորանավակը Ռոդ-Այլենդից արդեն 1010 մղոն հեռավորության վրա է եւ արդեն անցել է 1367 մղոն: Թե կոնկրետ երբ նավակը կժամանի Իսպանիա, առայժմ հայտնի չէ:
Scout մոտորանավակը նախագծել են ԱՄՆ եւ Իսպանիայի ինժեներական եւ պոլիտեխնիկական բուհերի յոթ ուսանողներ: Մոտորանավակի երկարությունը 3,7 մետր է, լայնությունը՝ 0,7: Այն պատարաստված է փայտից եւ պլաստիկից:





























