ԱՊՀ երկրներում աշխատանքային ժամերին վեբ-կայքեր հաճախելու ավելի քան 20 տոկոսը բաժին է հասնում երկու սոցիալական կայքերին vkontakte.ru եւ odnoklassniki.ru-ին: Նման արդյունքներ է հրապարակել Entensys ընկերությունը, որն ուսումնասիրել է Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում ինտերնետի ոչ նպատակային օգտագործումը:
Վերլուծությունն իրականացվել է 2009թ. ընթացքում ավելի քան երեք հազար ընկերությունների աշխատակիցների կողմից կայքերի 380 մլն հաճախումները:
Հետազոտողների տվյալներով, «Վկոնտանկտե»-ն այդ ցուցանիշով յոթ անգամ գերազանցում է «Օդնոկլասնիկի»-ին:
Ընդ որում, աճել է նաեւ «Սոցիալական ցանցեր, անձնական կայքեր եւ բլոգեր» դասակարգման ընդհանուր ժողովրդականությունը՝ տարեսկզբի 20-21 տոկոսից հասնելով 24,3 տոկոսի:
Իրենզ եզրակացություններում հետազոտողները նշում են, որ Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում սոցիալական ցանցերի հեղինակությունը զգալիորեն գերազանցում է այլ երկրների ցուցանիշները: Ընդ որում` vkontakte.ru, odnoklassniki.ru եւ նմանօրինակ այլ կարգերի հաճախելիությունը շարունակում է աճել, հաղորդում է Cnews-ը:



























