Իրանում սպանված են գտել Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի կիբերզորքերի հրամանատար Մոջթաբ Ահմադիին: Նրան գտել են անտառագոտում՝ Իրանի հյուսիսի Քարաջ քաղաքի մոտ: Սպայի սրտին երկու կրակոց են արձակել:
Ահմադիին վերջին անգամ տեսել էին սեպտեմբերի 28-ին՝ ծառայության գնալիս: Հոկտեմբերի 2-ին հրամանատարի մարմինը՝ հրազենային երկու վնասվածքով, հայտնաբերել էր բնակիչներից մեկը: Իրանի ոստիկանությունը Ահմադիի սպանության կասկածանքով փնտրում է երկու մարդու, որոնք մոտոցիկլետով փախուստի են դիմել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Telegraph-ը:
Ըստ Telegraph-ի՝ Ահմադին կիբերսպառնալիքներից պաշտպանելու ոլորտում հմուտ մասնագետ էր:





























