«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Զանգի´ր ինձ» եւ «Լիցքավորի´ր իմ հաշիվը» ծառայությունների աշխարհագրության ընդլայման մասին: Այժմ «ԱրմենՏել» ընկերության բջջային ցանցի կանխավճարային եւ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են հարցում ուղարկել իրենց զանգահարելու կամ հաշիվն լիցքավորելու խնդրանքով ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ռուսաստանի, ԱՊՀ երկրների եւ Վրաստանի Beeline բջջային բաժանորդներին:
«ԱրմենՏել» ընկերությունը, հանդիսանալով գլոբալ օպերատոր, փորձում է առավելագույնն ընդլայնել մատուցվող ծառայությունների աշխարհագրությունն` առաջարկելով իր բաժանորդներին հարմարավետ եւ պարզ ձեւով օգտվել միջազգային օպերատորի առավելություններից: Այժմ «Զանգի´ր ինձ» եւ «Լիցքավորի´ր իմ հաշիվը» ընդլայնված հնարավորություններով ծառայությունները հասանելի են անգամ այն պարագայում, երբ բաժանորդի հաշվեկշիռը զրոյական է»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Զանգի´ր ինձ» եւ «Լիցքավորի´ր իմ հաշիվը» ծառայություններն անվճար են: Մեկ օրվա ընթացքում հնարավոր է ուղարկել 10-ից ոչ ավել հրահանգ`առավելագունը 5 հրահանգ Ռուսաստանի, ԱՊՀ երկրների եւ Վրաստանի Beeline բաժանորդներին, եւ առավելագունը 5 հրահանգ Beeline Հայաստանի բաժանորդներին:
«Զանգի´ր ինձ» հարցման համար անհրաժեշտ է մուտքարել հետեւյալ հրահանգը` *143*(բաժանորդի հեռախոսահամարը, որին ուղարկված է հարցումը) եւ # նշանը: Ռուսաստանի, ԱՊՀ երկրների եւ Վրաստանի բաժանորդներին հարցում ուղարկելիս անհրաժեշտ է հավաքել Beeline բաժանորդների համարը միջազգային ֆորմատով` + երկրի կոդը եւ բաժանորդի հեռախոսահամարը: «Լիցքավորի՛ր իմ հաշիվը» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել հետեւյալ հրահանգը` *144* (բաժանորդի համարը, ում ուղարկած է հարցումը) եւ # նշանը: Ռուսաստանի, ԱՊՀ երկրների եւ Վրաստանի Beeline բաժանորդների հեռախոսահամարը մուտքագրվում է միջազգային ֆորմատով` + երկրի կոդը եւ բաժանորդի հեռախոսահամարը:
«Զանգի´ր ինձ» եւ «Լիցքավոր´իր իմ հաշիվը» ծառայություններից կարելի է օգտվել անգամ զրոյական հաշվեկշռի դեպքում: Ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.beeline.am կայք, ընկերության մոտակա վաճառքի եւ սպասարկման գրասենյակ կամ պարզապես զանգահարել 0611 ավճար հեռախոսահամարին:





























