Իրանի առաջին փոխնախագահ Էշագ Ջահանգիրին Թեհրանի եւ Երեւանի միջեւ բոլոր ուղղություններով ավելի սերտ համագորակցության կոչ է անում:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված իր ուղերձում Իրանի փոխնախագահը կոչ է արել ընլայնել քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունները:

Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւերկկողմ հարաբերությունների զարգացումը կնպաստի տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում խաղաղության ամրապնդմանը: Ջահանգիրին նաեւ շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-ամյակի կապակցությամբ: