Նոբելյան շաբաթվա նախաշեմին ցանցում Շվեդական ակադեմիայի կեղծ թվիթթեր-հաշիվներ են հայտնվել: Ինչպես իր պաշտոնական բլոգում գրել է Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար Պետեր Էնգլունդը, Նոբելյան շաբաթվա մոտենալն ավելացրել է իր եւ ակադեմիայի անունով կեղծ հաշիվները:
«Հաճույքով կկրկնեմ այն, ինչ ասել եմ նախորդ տարի: Ես երբեք չեմ թվիթել, չեմ թվիթում եւ չեմ թվիթի: Իմ անունից հայտնվող բոլոր հաշիվները կեղծ են»,-նախազգուշացրել է Էնգլունդը:
Այս տարի նոբելյան մցանակակիրները ներկայացվելու են հոկտեմբերի 7-14 Ստոկհոլմում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Օսլոյում հոկտեմբերի 11-ին կներկայացնեն Խաղաղության նոբելյան մրցանակակրին:





























