Մարսի վրա սուպերհրաբուխների հետքեր են հայտնաբերել, որոնք մի քանի անգամ ավելի ուժեղ են ժայթքում, քան սովորականները: Նախկինում դրանք համարվում էին երկնաքարերի հետքեր:

Նման երեք խառնարաններ հայտնաբերել են Arabia Terra կոչվող տեղանքում՝ Մարսի արեւելյան կիսագնդին: Գիտնականների կարծիքով՝ նախկինում հրաբուխները շատ ակտիվ են եղել: Հնարավոր է, որ դա տեղի է ունեցել մոլորակի ձեւավորման ժամանակահատվածում: Այս մասին հաղորդում է «Utro.Ru»-ն:

Կա նաեւ կարծիք, որ հրաբուխները փոփոխել են մոլորակի կլիման, այն սառել է, երբ մեծ քանակությամբ մոխրի պատճառով արգեակի լույսը մոլորակ չի թափանցել: