Եվրոպացի ծրագրավորողներն առաջարկել են ալգորիթմ, որը թույլ է տալիս ճանաչել համավումներն ու վերծանել դրանք22 լեզուներով տեքստերում: Հետազոտության կրճատ նկարագրությունը բերվում է Technology Review բլոգում:
Ալգորիթմը 7 լեզուներով(անգլերեն, հունգարերեն, իսպաներեն, գերմաներեն, ռումիներեն, ֆրանսերեն եւ չեխերեն) 400 հոդվածների վերլուծության ժամանակ ցուցաբերել է մոտ 90 տոկոս արդյունավետություն, հաղորդում է «Lenta.ru»-ն: Մեթոդաբանությունը հիմնված է այն սկզբունքի վրա, որ լուրերի կամ գիտական տեքստերի չափորոշիչներում հապավումները սովորաբար փակագծերում են եւ հաջորդում են անմիջապես տերմինին կամ անվանմանը: Օրինակ՝ Միավորված Ազգերի Կազմակերպություն(ՄԱԿ):
Գիտնականներն իրենց մշակման համար պոտենցիալ օգտագործման բնագավառ անվանել են այս կամ այն հապավումների օգտագործման վիճակագրության հիմքի վրա լուրերի կամ գիտական հոդվածների ավտոմատ վերլուծության ծրագրերը: Դրա համար նրանք նախատեսում են ստեղծել հապավումների մեկնաբանման տարբեր լեզուներով կատալոգ:





























