LG-ն եւ Samsung-ը ճկուն էկրանով սմարթֆոններ կթողարկեն մինչեւ հոկտեմբերի  վերջ:  LG-ն հետեւելով Samsung-ի օրինակին, նախատեսում է ճկուն էկրանով իր սմարթֆոնը ներկայացնել մինչեւ այս ամսվա վերջ: Ընկերությունները մտադիր են բջջային հեռախոսների շուկայում պայքարել տեխնոլոգիական առաջնության համար:

LG Electronics ընկերությունը մտադիր չէ Samsung-ին զիջել տեխնոլոգիական առաջնությունը եւ մտադիր է ճկուն էկրանով սմարթֆոնը թողարկել իր մրցակցի հետ միաժամանակ, հաղորդում է ZDNet Korea-ն:

Կոր դիսփլեյները գնալով ավելի պահանջարկված են դառնում: Բեռլինում IFA 2013 ցուցահանդեսում կոր էկրաններով հեռուստացույցների միանգամից մի քանի մոդելներ են ներկայացվել, որը ֆիլմերի դիտումն ավելի հարմարավետ է դարձնում: