Twitter Inc. ընկերությունը IPO համար փաստաթղթեր է ներկայացրել: Ընկերությունը հայտարարում է ներդրողներից մեկ մլրդ դոլար գրավելու մտադրության մասին, սակայն վերլուծաբանների կարծիքով՝ այդ գումարը գովազդի նպատակներով է նշվել:

Ենթադրվում է, որ ընկերության բաժնետոմսերը  բորսայում կտեղադրվեն այս տարվա նոկեմբերին: Ընկերության եկամուտը, որը հիմնականում ստացվում է գովազդից, նախորդ տարի կազմել 316,9 մլն դոլար: 2013-ի առաջին կիսամյակին ընկերությունը հաղորդել է 253,6 մլն դոլարի մասին, ինչպես նաեւ հրապարակել է վնասի չափը՝ 69,3 մլն դոլար: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:

Բորսա մտնելով՝ ընկերությունը ներկայիս նախագիծը կվերածի սոցիոմշակութային ֆենոմենի: