Հայաստանում գյուղապետարանները հազվագյուտ են պետական գնումներն էլեկտրոնային եղանակով իրականացնում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանը կից «Պետական գնումների աջակցման կենտրոնի» նախագահ Արթուր Առաքելյանը՝ Ջերմուկում Հայաստանի գյուղական համայնքների ներկայացուցիչների համաժողովի ընթացքում:

Նրա խոսքով գյուղական ավագանիները եւ դրանց ղեկավարները պետք է նախապատրաստվեն էլեկտրոնային գնումների գործընթացին, քանի որ նախատեսվում է տեղական ինքնակառավարման համակարգում դա ընդլայնել:

Ընդհանուր առմամբ տեղական ինքնակառավարման մարմինները պետական կառավարման համակարգով չափից ավել են խնայում պետական գնումների վրա: Եթե, ընդհանուր առմամբ, 2012թ.-ին Հայաստանում պաշտոնական հատվածում պետական գնումների տնտեսությունը ծրագրվածի համեմատ կազմել է 9 տոկոս, ապա ՏԻՄ-ում այն 3.2 տոկոս է: Պատճառներից մեկն այն է, որ գյուղական ղեկավարությունները, որպես կանոն, գնումներն իրականացնում են ոչ թե մրցույթով, այլ դիմում են մեկ մատակարարի, քանի որ գնման ծավալները մեծ չեն:

«Եթե նրանք էլեկտրոնային մրցույթ հայտարարեն, նույնիսկ փոքր ծավալների դեպքում, դրան ոչ թե մեկ, այլ մի քանի մատակարարներ կարձագանքեն: Նշանակում է, կավելանա ընտրության հնարավորությունը, այդ թվում արժեքի հարցում»,- նշել է Ա.Առաքելյանը: