Հայաստանի կառավարությունը կարեւորում է սկսնակ ձեռներեցության (ստարտ ափ) զարգացումը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով Երեւանում մեկնարկած «Արմթեք» միջազգային համաժողովում:

Նրա տեղեկացմամբ՝ ԱՄՆ Սիլիկոնային հովտում հանդիպել է խոշորագույն վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչների հետ; Նրանք կարեւորել են բիզնեսի կապը հետազոտական կենտրոնների ու համալսարանների հետ, հետաքրքրվել են՝ արդյոք ինտելեկտուալ սեփականությունը պատշաճ պաշտպանվա՞ծ է, ինչը կարեւոր է ռիսկերի կառավարման տեսանկյունից:

Այս առումով հաջորդ կարեւորագույն խնդիրը ստարտ ափ բիզնեսն է: «Տաս նախաձեռնություններից 9-ը լինում է ձախողակ, բայց այդ մեկը ծածկում է այդ 9-ի վնասը: Սա այդ միջավայրի կարեւորագույն տարրերից մեկն է, պետք է սովորենք տոնել ձախողումները, որոնք անխուսափելիորեն տանում են դեպի հաջողություն»,- ասաց Տ. Սարգսյանը: