Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ընդունել է ռուսական առաջատար ընկերություններից մեկի՝ «Ռոստելեկոմ»-ի պատվիրակությանը՝ ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինի գլխավորությամբ:

«Ռոստելեկոմ»-ի նախագահը Հանրապետության նախագահին ներկայացրել է Հայաստանում իր գլխավորած ընկերության ներդրումային ծրագրերը, քննարկել նաեւ զարգացմանն ուղղված հետագա նախագծերը: Սերգեյ Կալուգինը գոհունակությամբ է խոսել հայաստանյան շուկայում «Ռոստելեկոմ»-ի ընթացիկ գործունեության մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է ընկերության գործունեությունը մեր երկրում եւ ընդգծել, որ «Ռոստելեկոմ»-ի հետագա ծրագրերի իրականացման գործում ՀՀ կառավարությունը եւ պետական այլ մարմինները, անհրաժեշտության դեպքում, կցուցաբերեն հնարավոր աջակցություն: