«Օրանժ Արմենիա» ընկերությունը Երեւանում ընթացող «ԴիջիԹեք էքսպո 2013» տեխնոլոգիական ցուցահանդեսում ներկայացնում է նոր սերնդի wi-fi տեխնոլոգիա: Այդ մասին NEWS.am –ի հետ զրույցում ասաց ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիտբերը:
Այն թույլ է տալիս ստանալ մինչեւ 21 մգբ/վրկ ներբեռնման արագություն, մինչեւ 10 սարք միացնելու հնարավորությամբ: Սարքը չափերով փոքր է, շատ հարմար է տեղաշարժելու համար, ուստի կարելի է օգտագործել բոլոր այն վայրերում, որտեղ կա «Օրանժ Արմենիա»-ի ծածկույթ: Սրանով էլ պայմանավորված է նոր սերնդի առանձնահատկությունը, բացի այդ` կարելի է միացնել նաեւ լարային ինտերնետին:
Սարքն արժե 39 հազ. դրամ, իսկ բաժանորդագրական սխեմաներից մեկով կարելի է վերցնել նույնիսկ 1 դրամով:
«Օրանժ Արմենիա»-ն ներկայացնում է նաեւ մեկ այլ սարք, որը թույլ է տալիս բնակարանի լուսավորության կամ ջեռուցման համակարգը միացնել կամ անջատել հեռավորությունից:





























