Իրանական կողմին արոտավայրերը վարձակալությամբ տրամադրելու հարցը փակված է: Այս մասին Ջերմուկում անցկացվող Հայաստանի գյուղական համայնքների 3-րդ համաժողովի ամփոփիչ ասուլիսում հոկտեմբերի 5-ին հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Եթե դուք հետեւել եք մեր նախարարության հրապարակումներին, ապա կարող էիք տեսնել, որ հարցը զարգացում չի ստացել: Տվյալ պահին կարող եմ ասել, որ հարցը փակված է, իսկ դրա հետագա քննարկումը օրակարգում չէ», – հայտնել է Վաչե Տերտերյանը:

Հիշեցնենք, որ արոտավայրերը վարձակալության հանձնելու վերաբերյալ բանակցությունները տեղի էին ունեցել 2012-13թթ.: Իրանական կողմին պետք էր  50 հազար հա տարածք: Հարցը լայն արձագանք էր ստացել մամուլում, բազմաթիվ հասարակական գործիչներ  դա անվանել էին «հայրենիքի դավաճանություն»: