Փետրվարին Ուրալում ընկած երկնաքարի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն Արեգակնային համակարգի տարեկիցն է, հայտնել է ՌԳԱ Վերնադսկու անվան երկրաքիմիայի եւ վերլուծական քիմիայի ինստիտուտի ակադեմիկոս Միխայիլ Մարովը:
«Չելյաբինսկի երկնաքարը 4,56 միլիարդ տարեկան է», - ասել է Մարովը՝ ելույթ ունենալով ՌԳԱ-ի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի կոնֆերանսում:
Նա նշել է, որ երկնաքարի տարիքը որոշվել է դրա իզոտոպների բաղադրությունն ուսումնասիրելու ճանապարհով: Մարովն ընդգծել է, որ երկնաքարի նյութի ուսումնասիրությունը գիտնականներին օգնել է թափանցել Արեգակնային համակարգի խոր անցյալ եւ հասկանալ նրա պատմությունն եւ էվոլյուցիան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























