«Oxford Internet Institute»-ի աշխատակիցները ստեղծել են համաշխարհային ինտերնետ-կայսրությունների քարտեզը՝ այդ կերպ ներկայացնելով աշխարհում ամենահայտնի կայքերի քարտեզը:

«Information Geographies» նախագծի շրջանակներում ներկայացվել է «Ինտերնետ-կայսրությունների դարաշրջան» անվանումով քարտեզը, որտեղ երկրի գույնը պայմանավորված է տարածված վեբ-կայքով, իսկ երկրի տարածքը կախված է լսարանի քանակությունից:

Alexa վարկանիշային աղուսյակի տվյալների վրա հիմնված հետազոտության ընթացքում պարզվել է, որ Google-ն ու Facebook-ը աշխարհում ամենահայտնի ռեսուրսներն են: Google-ը համար առաջին կայքն է եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում եւ այլ երկրներում: Չինաստանում գերիշխում է Baidu-ն, Ճապոնիայում եւ Թայվանում՝ Yahoo!-ն, իսկ ահա Պաղեստինում անսպասելիորեն առաջին հորիզոնականում է Al-Watan Voice-ը: Ռուսաստանում բոլորից հայտնի է Яндекс-ը: