Իրանին միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից մեկ տարի կամ քիչ ավել ժամանակ է բաժանում: Այդ մասին հոկտեմբերի 5-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

«Մեր գնահատականների համաձայն խոսքը մեկ տարվա մասին է կամ քիչ ավել, փաստացիորեն մեր ենթադրություններն ավելի չափավոր են, քան իսրայելական հետախուզության գնահատականները»,- հայտնել է Օբաման՝ պատասխանելով ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների տվյալների համաձայն Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու հավանականության մասին լրագրողների հարցին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: 

Նշենք, որ ԱՄՆ-ը եւ այլ երկրներ կասկածում են, որ Իրանը մտադիր է միջուկային զենք ստեղծել, մինչ դեռ Թեհրանը հերքում է այդ մասին լուրերը: