Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են չորս անձի, որոնց մեղադրում են երկրի միջուկային օբյեկտի  վրա դիվերսիոն գործողություն կազմակերպելու մեջ, հաղորդում է Franc Press-ը՝ վկայակոչելով Իրանի ատոմային էներգետիակայի ղեկավար Ալիակբար Սալեհիին:

«Վերջերս մենք հայտնաբերել ենք, որ մի քանի հոգի միջուկային գործարանում դիվերսիա են նախապատրաստում, մենք թույլ ենք տվել նրանց շարունակել իրենց նախապատրաստական աշխատանքները, որպեսզի առավել շատ տեղեկատվություն ստանանք: Նրանց ձերբակալությունը ճիշտ ժամանակին էր, եւ այժմ նրանց հարցաքննում են»,- հայտնել է Սալեհին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Թե որ օբյեկտում էր դիվերսիան նախապատրաստվում, հաղորդման մեջ չի նշվում: