Ամերիկացիների Անտարկտիկայի կայանները կարող են տարհանվել, եթե հոկտեմբերի կեսին ԱՄՆ-ում չավարտվի բյուջետային ճգնաժամը:
Հոկտեմբերի կեսերին ավարտվում է գումարը, որը Ազգային գիտական հիմնադրամը (NSF) տրամադրել է Lockheed Martin ընկերությանը, եւ դրանից հետո Անտարկտիկայի կայանները կմնան առանց միջոցների, հայտնում է lenta.ru-ն: Երեք կայաններում, այդ թվում՝ Հարավային բեւեռի Ամուդսեն-Սքոթ մշտական կայանում, իրադարձությունների նման զարգացման դեպքում կմնան միայն նվազագույն թվով բեւեռախույզներ, իսկ գիտնականների սեզոնային հոսքը կկասեցվի, հաղորդում է «pravda.ru»-ն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամը ծագել էր, երբ Կոնգրեսը չէր հաստատել հոկտեմբերի 1-ից սկսվող նոր ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը: Պետհաստատությունների մեծ մասը դադարեցրել է աշխատանքը:





























