Շվեյցարացի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է մարդուն ավելի ենթարկվող դարձնել, ասվում է գիտական Science ամսագրում հրապարակված նրանց հոդվածում:
Մասնավորապես նրանք պարզել են, որ գլխուղեղի պրեֆրոնտալ կեղեւի կողային աջ հատվածի էլեկտրական գրգռումը մարդուն ավելի ենթարկելի է դարձնում, խելոք ու հեշտ ազդեցության տակ ընկնող:
Նրանց եզրակացությունները հաստատվել են փորձի ընթացքում, որին մասնակցել է 50 մարդ: Հետազոտողների կարծիքով՝ նման փորձերը կարող են օգնել տարբեր տեսակի հոգեկան խանգարումների բուժման ժամանակ, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Այս մեթոդի մեկ այլ արդյունավետ կիրառում կարող է դառնալ հանցագործների վերականգնողական աշխատանքը:





























