Վիճաբանության ժամանակ աչքերի երկարատեւ կոնտակտը ընդունված է համարել արդյունավետ միջոց, որն օգնում է համոզել քո տեսակետի ճշտությունը եւ փոխել դիմացինի համոզմունքը: Սակայն այդ մեթոդը, որը հաճախ օգտագործում են քաղաքական գործիչներն ու ծնողները, կարող է ոչ արդյունավետ լինել, եթե դիմացինը հակառակ դիրքորոշումն ունի, հաղորդում է Xinhua-ն՝ վկայակոչելով կանադացիների նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Psychological Science ամսագրում:
Հետազոտողները մի շարք էքսպերիմենտներ են անցկացրել, որոնց ընթացքում մի մասնակիցը պետք է ինչ-որ վիճելի հարցի շուրջ համոզեր հակառակորդին, փոխանցում է MedDaily.ru-ն:
Ընդ որում, նրանք օգտագործել են աչքերի երկարատեւ կապը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ որքան երկար էին մարդիկ նայում խոսողի աչքերին, այնքան ավելի շատ էին հակառակ կարծիքի հանգում: Բացառություն են կազմել նրանք, որոնք մեծ ընկալողունակություն են ունեցել եւ կիսել են խոսողի կարծիքը:





























