Ստոկհոլմում հայտարարել են ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորոտների մրցանակակիրներին: Շվեդական թագավորական գիտությւոնների ակադեմիան ոսկե մեդալ է շնորհել մի խումբ հետազոտողների՝ Ջեյմս Ռոթմանին (Յեյլի համալսարան, ԱՄՆ), Ռենդի Շեքմանին (Բերքլի, ԱՄՆ) եւ Թոմաս Զյուդոֆին (գերմանացի, Սթենֆորդի համալսարան, ԱՄՆ), «Վեզիկուլյար տրանսպորտը կարգավորող մեխանիզմներն ուսումնասիրելու» համար, հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Գիտնականները պարզել են, որ մարդու օրգանիզմի յուրաքանչյուր բջիջը յուրօրինակ գործարան է, որն արտադրում եւ «արտահանում է» մոլեկուլներ: Այդ մոլեկուլներն օրգանիզմում տեղաշարժվում են հատուկ «փաթեթներով»՝ օդի պղպջակներով: Ընդ որում, տեղաշարժը տեղի է ունենում հստակ ժամերի եւ հստակ վայրերում, հաղորդում է ՌԲԿ-ն: Հետազոտությունը թույլ կտա ապագայում հաղթահարել այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են դիաբետը եւ իմունային խանգարումները:





























