«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) մասնակցեց Աշխատանքի տոնավաճառին DigiTec Expo 2013 ցուցահանդեսի շրջանակում: Աշխատանքի տոնավաճառի այցելուներին եւ աշխատանք փնտրողներին «ԱրմենՏել» ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի աշխատակիցները ներկայացրեցին առաջարկվող թափուր աշխատատեղերի լայն ընտրություն` տեխնիկական, վարչական, ֆինանսական ինչպես նաեւ բաժանորդների սպասարկման ոլոտում, ինչի արդյունքում 9-րդ ամենամյա տեխնոլոգիական ֆորումի Աշխատանքի տոնավաճառին ներկայացվել է ավելի քան հիսուն ռեզյումե:
«ԱրմենՏել» ընկերությունը շարունակաբար զարգանում է, կատարում նոր քայլեր, կատարելագործում կապերը բաժանորդների հետ եւ վերափոխում ներքին ենթակառուցվածքները: Վերոնշվածի հետ կապված մենք չենք բավարարվում ձեռք բերվածով, կատարելագործում ենք մեր փորձը շատ ոլորտներում եւ հավաքագրում նոր մասնագետներ: Մեզ են դիմում ինչպես բազմամյա փորձ ունեցող մասնագետներ, այնպես էլ ուսանողներ: Մենք փորձում ենք ուսումնասիրել բոլոր դիմորդների մասնագիտական մակարդակը եւ հմտությունները, որից հետո շատերին տալիս ենք հնարավորություն զարգացնել իրենց աշխատանքային կարիերան «ԱրմենՏել» ընկերությունում, որտեղ մեր գործընկերները կարող են անցնել հետաքրքիր զարգացման ճանապարհ եւ նույնիսկ դուրս գալ միջազգային ասպարեզ: «ԱրմենՏել» ընկերության անունից Աշխատանքի տոնավաճառի բոլոր մասնակիցներին մաղթում եմ մասնագիտական առաջընթաց եւ հաջողություններ»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանը:
Աշխատանքի տոնավաճառի անցկացման ընթացքում «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) տաղավարին այցելեցին եւ ծանոթացան հարյուրավոր մարդիկ:





























