2013թ Նոբելյան մրցանակը ֆիզիկայի ոլորտում տրվել է Փիթեր Հիգսին եւ Ֆրանսուա Էնգլերին՝ էլեկտրաթույլ համաչափության խախտման մեխանիզմը բացահայտելու համար: Հիգսի եւ Էնգլերի եզրակացությունները հաստատվել են նախորդ տարի՝ մի շարք էքսպերիմենտների միջոցով, երբ ֆիզիկոսներին հաջողվել է հայտնաբերել Հիգսի բոզոնը:

Նոբելյան յուրաքանչյուր մրցանակի արժեքը այս տարի կազմել է 1,2  մլն դոլար: Մրցանակաբաշխությունը կկայանա  դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

2012-ի ամռանը «Աստծո մասնիկի» գոյությունը հաստատվել է մի շարք էքսպերիմենտների միջոցով՝ պատմության մեջ ֆիզիկական սարքերից ամենաթանկարժեքի եւ ամենամեծի՝ Մեծ ադրոնային կոլլայդերի շնորհիվ։