HTC ընկերությունը թողարկել է HTC One «ոսկե» սմարթֆոն: Սակայն խոսքը ոսկեզօծ կորպուսի մասին է, այլ ոչ թե ոսկեգույն կորպուսի, ինչպես նման այլ սարքերի դեպքում: Սարքի ձեւավորման համար օգտագործվել է 18 կարատանոց ոսկի, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Next Web-ը:
Թողարկվել է Gold HTC One-ի հինգ մոդել՝4,4 հազար դոլար արժողությամբ: Դրանցից մեկը հոկտեմբերի 19-ին հանձնվելու է MOBO մրցանակաբաշխության «Լավագույն նորեկ» անվանակարգի հաղթողին: Սմարթֆոնի կորպուսին փորագրված է MOBO-ի լոգոն եւ 18 թիվը՝ մրցանակի 18-ամյակի կապակցությամբ:





























