Նոբելյան հանձնաժողովը չի կարողացել կապվել Փիթեր Հիգսի հետ՝ ֆիզիկայի ոլորտում մրցանակ ստանալու կապակցությամբ շնորհավորելու համար: Էդինբուրգի համալսարանի նրա գործընկեր Ալան Ուոքերը հայտնել է, որ Հիգսը մեկնել է հանգստանալու՝ իր հետ չտանելով հեռախոսը, մեջբերում է Guardian-ը:
Հիշեցնենք, որ 2013թ. Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակը հոկտեմբերի 8-ին շնորհվել էր բրիտանացի ֆիզիկոս Փիթեր Հիգսին եւ բելգիացի Ֆրանսուա Էնգլերին՝ «մեխանիզի տեսական բացահայտման համար, որն ապահովել էր տարրական մասնիկների ծագման ըմբռնումը»:
2013թ. մրցանակակիրներին հայտարարելու արարողությունը պատմական կդառնա, քանի որ այն հետաձգվել է մեկ ժամով, նշում է «ՌԻԱ Նովոստին»:
Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի մշտական քարտուղար Ստեֆան Նորմարկը հայտնել է, որ Նոբելյան հանձնաժողովը մրցանակակիրների անունները հայտնելու պահին չի կարողացել կապ հաստատել Փիթեր Հիգսի հետ:





























