Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են իմունային բջիջների նոր տարատեսակ, որը նպաստում է առաջին տեսակի շաքարային դիաբետի ժամանակ բետա-բջիջների աճին: Այս հետազոտությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ իմունային բջիջները կարեւոր են ինսուլինային կախման դիաբետի ժամանակ:
Առաջին տեսակի շաքարային դիաբետով հիվանդների մոտ իմունային բջիջները ներթափանցում են ենթաստամոքսային գեղձի Լանգերհանսի կղզիներ եւ ոչնչացնում են բետա-բջիջները, որոնք ինսուլին են արտադրում: Սակայն մկների վրա արված հետազոտությունները ցույց են տվել, որ իմունային բջիջները կարող են նաեւ նպաստել այդ բջիջների պահպանմանը:
Սա առաջին հետազոտությունն է, որը վկայում է, որ մի շարք գործոններ մասնակցում են ենթաստամոքսային գեղձի այդ բջիջների աճին, գրում է «MED Նովոստին»:





























