Ֆրանսիայում ձերբակալվել է այն հաքերը, որը կոտրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միկրոբլոգը Twitter ծառայությունում:

Ինչպես հաղորդում է AFP-ն, վկայակոչելով երկրի իրավապահներին, հաքերը ձերբակալվել է տեւական գործողության արդյունքում, որ իրականացվել է ֆրանսիական ոստիկանների եւ ՀԴԲ-ի գործակալների համատեղ ուժերով։ Նրան ձերբակալել են մարտի 24-ին՝ Ֆրանսիայի կենտրոնական մասում:

Պարզվել է, որ հաքերը 25-ամյա գործազուրկ է, որ բնակվում է ֆրանսիական Օվեռն տարածաշրջանում, ծնողների հետ: Hacker Croll կեղծանունով հաքերը տեխնիկական կրթություն չի ունեցել եւ ջարդել է կայքերը գաղտանաբառի պատահական հավաքմամբ կամ պատասխանելով օգտվողների գաղտնի հարցերին:

Ձերբակալությունից հետո կասկածյալին հարցաքննել եւ բաց են թողել՝ հունիսի 24-ին դատարան ներկայանալու ստորագրություն վերցնելով:

Օբամայի եւ մի շարք այլ ճանաչված անձանց բլոգերը Twitter-ում կոտրել են 2009թ. հունվարին: Էջերում չարագործը կեղծ հաղորդագրություններ է թողել, օրինակ՝ առաջարկելով մասնակցել հարցմանն ու շահել 500 դոլարի բենզին: