Ավստրալացի գիտնականները, որոնք ուսումնասիրում են ուղեղի աշխատանքի ֆիզիոլոգիան եւ ծերացումը, եկել են այն եզրակացության, որ ծերացման շրջանում խախտվում է նյութափոխանակությունը՝ կապված մետաղների հետ, գրում է MedVesti.com-ը:

Դա կարող է հանգեցնել նրան, որ ուղեղանյութը, բառի բուն իմաստով, սկսում է ժանգոտվել: Հետազոտողները կարծում են, որ ուղեղի նորմալ աշխատանքը պայմանավորված է դրանում պարունակվող մետաղների մեծ քանակությամբ, այդ թվում՝ ցինկով եւ երկաթով:

Մոտավորապես 60 տարեկանում մարդու օրգանիզմը անցնում է մի քանի նյութափոխության հետ կապված փուլ, որոշները փոխում են ներքին գործընթացները: Այդ դեպքում կարող են առաջանալ Ալցգեյմերի հիվանդություն կամ ծերունական թուլամտություն: Ներկայումս հետազոտողները աշխատում են ստեղծել դեղամիջոցներ, որոնք կարող են վերականգնել օրգանիզմի նյութափոխանակության հավասարակշռությունը: